Զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Ստեփանակերտում և հարակից տարածքներում, Կրկժան թաղամասում
ՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ հանգստյան օրերին զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտում և հարակից տարածքներում, Կրկժան թաղամասում:
Ծառայության սակրավորական ջոկատներն ամենօրյա ռեժիմով շարունակում են ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնել հանրապետության ամբողջ տարածքում:
Հայտնաբերված ռազմամթերքը շատ դեպքում, որպես կանոն ոչնչացվում է տեղում: Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ: Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 911,101,112 կարճ հեռախոսահամարներին:
Նշենք, որ ռազմագործողությունների օրերին Ադրբեջանը խախտելով միջազգային կոնվենցիաները, Արցախի խաղաղ բնակչության դեմ կիրառել է չթույլատրվող զենքեր՝ հրթիռային, հարվածային, կասետային, գնդիկաբեկորային և ավիացիոն ռումբեր, ականանետեր և այլ զինատեսակներ:
Կարծիքներ