ՀՀ բռնցքամարտի հավաքականը վերջին ուսումնամարզական հավաքն է անցկացնում վարկանիշային մրցաշարից առաջ
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերջին ուսումնամարզական հավաքն է սկսել Փարիզում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարից առաջ: Այս մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Հայաստանի հավաքականը երկշաբաթյա հավաք է անցկացնում Oլիմպավանում: Հավաքին մասնակցում է 21 մարզիկ, որոնցից 7-ը՝ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը, գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը և 69 կգ քաշային Անի Հովսեփյանը կմասնակցեն վարկանիշային մրցաշարին:
Այս մարզիկներից միայն Կորյուն Սողոմոնյանն է ապահովել օլիմպիական ուղեգիրը, բայց մրցակցային փորձը բարելավելու համար կմեկնի Փարիզ:
Հայաստանի ընտրանին մրցավայր կմեկնի հունիսի 1-ին: Մարզչական կազմի խոսքով՝ բռնցքամարտիկներն առանց վնասվածքների ու լավ մարզավիճակով են մոտենում առաջիկա ստուգատեսին:
Կարծիքներ