Երեխաների վաճառքը խթանող օրինագիծ. Ինչ փոփոխություններ են առաջարկվում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը քննարկման է ներկայացրել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով էականորեն ազատականացվում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունը:
Օրինակ՝ եթե գործող օրենքով սահմանվում է, որ փոխնակ մորից ծնված երեխան հանձնվում է ամուսիններին կամ ամուսնության մեջ չգտնվող անձին, եթե ԴՆԹ-ով հաստատվում է, որ ամուսիններից մեկը հանդիսանում է նորածնի կենսաբանական ծնողը, իսկ փոխնակ մայրն էլ երեխայի կենսաբանական ծնողը չի: Այս սահմանափակման նպատակը նորածինների վաճառքը կանխարգելելն էր: Հիմա այդ արգելքը առաջարկվում է վերացնել, և այս փոփոխությունների նպատակ է հռչակվում Հայաստանում ռեպրոտուրիզմի զարգացումը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ