Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնումները բարդացնում են մթությունը և տեղումները
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնումները դժվարացնում են մթությունը և տեղումները, դեպքի վայր անհնար է հասնել տրանսպորտով, հայտնում է Tasnim գործակալությունը:
Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանի նախագահին և երկրի արտաքին գործերի նախարարին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել երկրի հյուսիսարևմտյան Վարզգան շրջանում:
Գործակալության թղթակիցը հաղորդում է դեպքի վայրից, որ շրջանում մութն ընկել է, անձրև է տեղում:
Հաղորդվում է, որ վթարի վայր տանող ճանապարհները ասֆալտապատ չեն, ավտոմեքենաներով հնարավոր չէ հասնել դեպքի վայր, այդ թվում՝ ռելիեֆի պատճառով:
Թղթակիցը նաև հայտնել է, որ փրկարարները ստիպված են ոտքով ուղևորվել դեպքի վայր:
Կարծիքներ