Ամենակարևորն այն է, որ տղաները պայքարեցին մինչև վերջ. ֆուտզալի հավաքականի մարզիչ

Ամենակարևորն այն է, որ տղաները պայքարեցին մինչև վերջ. ֆուտզալի հավաքականի մարզիչ

Ֆուտզալի Եվրոպայի 2022 թ. առաջնության որակավորման խմբային փուլի Ռուսաստան-Հայաստան հանդիպումից հետո ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հետխաղային բրիֆինգի ընթացքում պատասխանեց լրագրողների հարցերին:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն և փոխանցում մարզիչի խոսքերը.

-Պարոն Նազարեթյան,  պարտվեցիք խոշոր հաշվով, բայց թիմը պայքարեց, նույնիսկ պահեր ստեղծեց: Ո՞րն էթիմի շանսն այս ընտրական փուլում. թիմի երիտասարդ և մարզական առումով չար լինե՞լը: 

- Մենք երիտասարդ թիմ ունենք և առաջին քայլերն ենք անում: Մենք դեռ կպայքարենք երկրորդ տեղի համար:

-Դուք խաղում էիք Եվրոպայի ուժեղագույն հավաքականներից մեկի հետ: Այդպիսի խաղերից հետո մտորելու, վերլուծելու շա՞տ առիթ եք ունենում:

- Իհարկե, մենք խաղում էինք, ես կասեի, ոչ թե Եվրոպայի, այլ աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկի հետ: Բնականաբար, մենք կդիտենք, կփորձենք վերլուծել և հասկանալ՝ որոնք էին մեր թույլ կողմերն այս խաղում: Հիմա մենքպետք է պատրաստվենք հաջորդ՝ Ֆրանսիայի հավաքականի հետ հանդիպմանը:

-Այդուհանդերձ, բացի մարզական չարությունից, ի՞նչ դրական բաներ տեսաք Ձեր թիմի խաղում այսօր:

- Տղաները պայքարեցին մինչև վերջ, չհանձնվեցին: Դա ամենակարևորն է: Նշանակում է, որ մենք ոգու ուժ ունենք: Մյուսշրջափուլում դեռ կլսեք Հայաստանի հավաքականի մասին: Մենք արդեն բավականին ուժեղ թիմ ունենք:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում