Արտիմետ գյուղում տնակ է այրվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 25-ին, ժամը 23:19-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Արտիմետ գյուղի Րաֆֆու փողոցում գտնվող տնակում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հերացի փողոցում գտնվող երկհարկանի փայտե տնակում։
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է հունիսի 26-ին, ժամը 00:06-ին, մարվել՝ 00:54-ին: Այրվել է տնակը (մոտ 55 քմ)՝ գույքով։
Կարծիքներ