Սկսվում է ընդունելության լրացուցիչ փուլի հայտագրումը․ ովքեր կարող են մասնակցել
Հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի դիմում-հայտերի ընդունելությունն է: Այս մասին տեղեկացնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
Առցանց եղանակով ընդունելության քննություններ և մասնագիտություն կարող են հայտագրել՝
• օտարերկրացիները,
• օտարերկրյա ուսումնական հաստատությունները այս ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
• ս/թ ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվողները։
Առցանց եղանակով նույն ընդունելության քննությունը կարող են հայտագրել նաև հիվանդության պատճառով քննությունն ընդհատած դիմորդները։
Հարգելի պատճառով առաջին փուլի ընդունելության քննությանը չմասնակցած դիմորդները նույն ընդունելության քննությունը կարող են հայտագրել ԳԹԿ-ում։
Ընդունելության հայտագրման առաջին փուլում դիմում-հայտ չներկայացրած դիմորդները կարող են հայտագրվել ԳԹԿ-ում՝ նշելով միայն ընդունելության քննություններ և մասնակցելով լրացուցիչ (թափուր մնացած տեղերի) մրցույթին։
Հայտագրումը ավարտվում է հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին։
Կարծիքներ