Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Սիրիայում ռուսական բազաների ճակատագիրը պետք է որոշի սիրիացի ժողովուրդը

Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Սիրիայում ռուսական բազաների ճակատագիրը պետք է որոշի սիրիացի ժողովուրդը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Սիրիայում ռուսական բազաների ճակատագիրը պետք է որոշի հենց սիրիացի ժողովուրդը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։«Սա սիրիացի ժողովրդի հարցն է, նա պետք է որոշում կայացնի»,- ասել է Հաքան Ֆիդանը։

Անդրադառնալով Ռուսաստանի և Իրանի միջև Սիրիան լքելու հնարավոր համաձայնության մասին, որոնք երկար ժամանակ աջակցում են Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադին՝ Ֆիդանը խուսափել է դա համաձայնություն անվանել։ Խոսելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Ասադի վարչակազմին աջակցելուց Իրանի հրաժարվելու պատճառների մասին՝ թուրք նախարարը նշել է, որ, իր կարծիքով՝ Թեհրանը վերանայել է իր հնարավորությունները և շատ իրատեսական մոտեցում ցուցաբերել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում