Ռեալն ու Մանչեսթեր Սիթին առաջին խաղն ավարտեցին ոչ-ոքի

Ռեալն ու Մանչեսթեր Սիթին առաջին խաղն ավարտեցին ոչ-ոքի

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Ռեալը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Սիթիին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Խաղի հաշիվը 36-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Վինիսիուս Ժունիորը՝ հեռահար հարվածով գրավելով մրցակցի դարպասը։

67-րդ րոպեին արդեն հյուրերի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն հեռահար հարվածով դարձավ գոլի հեղինակ՝ հավասարեցնելով խաղի հաշիվը։

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 17-ին՝ Մանչեսթերում։ Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում