Ադրբեջանն ու ևս չորս երկիր դուրս մնացին «Եվրատեսիլ 2023»-ից

Ադրբեջանն ու ևս չորս երկիր դուրս մնացին «Եվրատեսիլ 2023»-ից

Ադրբեջանը, Լատվիան, Նիդերլանդները, Իռլանդիան ու Մալթան «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ չանցան: Այս մասին պարզ դարձավ մրցույթի առաջին կիսաեզրափակչի քվեարկության արդյունքներով։ 

Խորվաթիան, Մոլդովան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Չեխիան, Իսրայելը, Պորտուգալիան, Շվեդիան, Սերբիան և Նորվեգիան «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում են։

Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը ելույթ է ունենալու մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի օրը` մայիսի 11-ին: Եզրափակիչը կկայանա մայիսի 13-ին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում