Ճապոնիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի կայուն հարաբերությունները կարևոր են ողջ աշխարհի համար

Ճապոնիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի կայուն հարաբերությունները կարևոր են ողջ աշխարհի համար

Պեկինի և Վաշինգտոնի միջև կայուն հարաբերությունները կարևոր են ողջ միջազգային հանրության համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոշիմասա Հայաշին։

«ԱՄՆ-Չինաստան կայուն հարաբերությունները չափազանց կարևոր են ողջ միջազգային հանրության համար»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի միջև ընթացող առցանց բանակցությունները։ Միաժամանակ նախարարը ձեռնպահ մնաց հետագա մեկնաբանություններից՝ հավելելով, որ Ճապոնիայի կառավարությունն ուշադիր հետևելու է Վաշինգտոնի և Պեկինի միջև հարաբերությունների զարգացմանը։

Միացյալ Նահանգների և Չինաստանի ղեկավարների միջև առցանց բանակցությունները սկսվել են երկուշաբթի օրը. սա երկու երկրների առաջնորդների առաջին հանդիպումն է Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո։ Ավելի վաղ պետությունների ղեկավարները հաղորդագրություններ ու հեռախոսազանգեր են փոխանակել։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում