Բայդենը Սի Ցզինպինի հետ առցանց գագաթնաժողովում անձնական հանդիպման հույս է հայտնել

Բայդենը Սի Ցզինպինի հետ առցանց գագաթնաժողովում անձնական հանդիպման հույս է հայտնել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ առցանց հանդիպման ժամանակ նշել է առանցքային ոլորտներում միջազգային համագործակցության կարևորությունը։ Այս մասին հայտնել է  ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը։

Ըստ Բայդենի՝ նման մոտեցումը կլինի համաշխարհային պատասխանատու առաջնորդության օրինակ։ Ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները զգալի ազդեցություն ունեն մնացած աշխարհի վրա:

Ինչպես նշել է ԱՄՆ նախագահը՝ բոլոր երկրները պետք է խաղան նույն կանոններով։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները միշտ կպաշտպանի իր շահերն ու արժեքները, ինչպես նաև իր դաշնակիցներին ու գործընկերներին։


«ԱՄՆ-ի և Չինաստանի իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի պետությունների միջև մրցակցությունը չհանգեցնի հակամարտության։

Որպես Չինաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարներ մեր պարտականությունն է ապահովել, որ մեր երկրների միջև մրցակցությունը չվերածվի կոնֆլիկտի, միտումնավոր կամ ոչ միտումնավոր: Միայն պարզ, ուղղակի մրցակցություն», - ասել է նախագահը:

Բայդենը նաեւ նշել է, որ հույս ունի Սի Ցզինպինի հետ անձնական հանդիպման։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում