Կանադան պատժամիջոցներ է կիրառել Նիկարագուայի 11 քաղաքացիների նկատմամբ
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Նիկարագուայի ևս 11 քաղաքացիների նկատմամբ, այդ թվում՝ Գերագույն դատարանի նախագահ Ալբա Ռուս Ռամոս Վանեգասի և այլ պաշտոնյաների: Այս մասին ասվում է Կանադայի արտաքին գործերի նախարարության երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։
«Այսօր [նոյեմբերի 15-ին] արտգործնախարար Մելանի Ջոլին հայտարարեց 11 մարդու նկատմամբ պատժամիջոցների մասին՝ համաձայն (Նիկարագուայի) Հատուկ տնտեսական միջոցառումների կանոնակարգի՝ ի պատասխան Նիկարագուայում մարդու իրավունքների շարունակվող խախտումների», - ասվում է փաստաթղթում:
Արտաքին գործերի նախարարությունը հավելել է, որ Օտտավան ողջունում է նմանատիպ սահմանափակումները, որոնք երկուշաբթի օրը սահմանվել են Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի կողմից։
Կարծիքներ