Նորվեգիան նախատեսում է աջակցել Բելառուսի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներին
Նորվեգիան պատրաստ է աջակցել Բելառուսի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներին, որոնք նախատեսվում է մտցնել բելառուսա-լեհական սահմանին միգրացիոն ճգնաժամի ֆոնին։ Այս մասին երկուշաբթի երեկոյան Նորվեգիայի հեռագրային բյուրոյին հայտնել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Անիկեն Հյուիտֆելդը։
«Նորվեգիան կաջակցի Բելառուսի դեմ պատժամիջոցներին», - մեջբերում է գործակալությունը նրա խոսքերը: «Մենք չենք ցանկանում, որ միգրանտների այս շարժումը շարունակվի, որը վտանգում է բազմաթիվ կյանքեր»,- հավելել է նա։
Ինչպես երկուշաբթի օրը հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, Բելառուսի իշխանությունների դեմ ԵՄ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը համաձայնեցված է և ուժի մեջ կմտնի մոտ օրերս։
Կարծիքներ