Կոլումբիայի Սահմանադրական դատարանը ապաքրեականացրել է աբորտները մինչ հղիության 24-րդ շաբաթը
Կոլումբիայի Սահմանադրական դատարանը ապաքրեականացրել է աբորտները մինչ հղիության 24-րդ շաբաթը։ Դատարանի որոշումը հրապարակվել է Twitter-ում։
«Աբորտը կպատժվի միայն այն դեպքում, եթե այն իրականացվի մինչ 24-րդ շաբաթը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Միաժամանակ, դատարանը պարզաբանում է, որ ավելի ուշ ժամկետով հղիության ընդհատումը հնարավոր է բռնաբարության, մոր կամ պտղի կյանքին սպառնացող վտանգի դեպքում։
Մինչ օրս Կոլումբիայում աբորտները թույլատրվում էին միայն բռնաբարության, մոր կամ պտղի կյանքին սպառնացող վտանգի դեպքում։ Մյուս դեպքերում հղիությունը ընդհատած կնոջն ու բժշկին սպառնում էր 16-54 ամիս ազատազրկում։
Կարծիքներ