Բայդենը կարգադրել է օգնություն ուղարկել տորնադոյից տուժած շրջաններ

Բայդենը կարգադրել է օգնություն ուղարկել տորնադոյից տուժած շրջաններ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը կարգադրել է անհապաղ դաշնային օգնություն ուղարկել երկրի՝ տորնադոյից տուժած շրջաններին։ Այս մասին Սպիտակ տունը հայտարարել է ճեպազրույցից հետո, որում ամերիկացի առաջնորդին տեղեկացրել են աղետի հետեւանքների մասին։

«Նախագահը կարգադրել է անհապաղ դաշնային ռեսուրսներ հատկացնել այն շրջաններին, որտեղ կա փոթորիկների ավերիչ հետևանքներից տառապանքները մեղմելու ամենամեծ անհրաժեշտությունը»,- ասված է հայտարարության մեջ։

«Փոթորկի ժամանակ սիրելիին կորցնելն աներևակայելի ողբերգություն է: Մենք աշխատում ենք նահանգապետերի հետ՝ ապահովելու նրանց անհրաժեշտ ամեն ինչ, քանի դեռ ողջ մնացածների որոնումները և վնասի գնահատումը շարունակվում են», - գրել է Բայդենը Twitter-ում :

Հետևեք մեզ նաև Տելեգրամում