Բնակարանի գնման վկայագրերի համար դիմելու ժամկետը երկարաձգվել է
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մանկատան շրջանավարտներին տրամադրվող բնակարանի գնման վկայագրի (ԲԳՎ) գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2021 թվականի նոյեմբերի 1-ը՝ հունիսի 1-ի փոխարեն, իսկ դիմումներ ընդունելու ժամկետը՝ 2021 թվականի հուլիսի 1-ը՝ մարտի 1-ի փոխարեն։
Ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա արդեն ԲԳՎ ստացած, բայց բնակարանի գնման գործընթացը ավարտին չհասցրած մանկատան շրջանավարտներին իրականացնել այն, իսկ մանկատան՝ դեռևս ԲԳՎ չստացած շրջանավարտները կարող են դիմել նախարարություն և օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալ բնակարանի գնման վկայագիրը։
Մանկատների շրջանավարտներից 206-ն արդեն բնակարանի գնման վկայագիր է ստացել։
Հիշեցնենք, որ ԲԳՎ ստանալու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիություն ունեցող, 1991 թվականից մինչ օրս սեփականության կամ համասեփականության իրավունքով այլ բնակելի տարածք չունեցող և վերջին հինգ տարվա ընթացքում բնակելի տարածք չօտարած ՀՀ մանկատան շրջանավարտները։
Կարծիքներ