Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի փոխխոսնակի գլխավորած պատվիրակությունն այցելել է Դիլիջան
Մարտի 1-ին Դիլիջան է այցելել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի փոխխոսնակ, պալատի բյուրոյի փոխնախագահ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությունը:
Պատվիրակությունը Հայաստան է ժամանել ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանի նախաձեռնությամբ:
Հանդիպմանը ներկա էին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Իվ Կրուխտեն, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը:
Հանդիպման ընթացքում Ջունա Բերնարդն ընդգծել է, որ Հայաստանի հետ Լյուքսեմբուրգը շատ արդյունավետ աշխատանքային փորձ ունի, և Դիլիջանի մասին վերջին շրջանում հաճախ է լսել: Այդ է պատճառը, որ պատվիրակությունը որոշել է անպայման լինել Դիլիջանում և քաղաքային իշխանության հետ համագործակցություն սկսել:
Պատվիրակությունը եղել է Դիլիջանի թիվ 1 ավագ դպրոցում, որը 2006 թվականին հիմնանորոգվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության և Պետանժի քաղաքային իշխանությունների կողմից, ապա «Դիլիջան մարզահամալիր» ՀՈԱԿ-ում, ինչպես նաև Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում:
Կարծիքներ