Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 16-ին ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Այս մասին հայտնել են նախարարությունից։

Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը շնորհակալություն է հայտնել Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանն արդյունավետ համագործակցության համար։

«Կայուն պարենային համակարգերի ստեղծման ու դիմացկունությանն ուղղված համատեղ աշխատանքները կարևոր նշանակություն ունեն մեր երկրի տնտեսության համար, միաժամանակ կարևորում եմ թվային գյուղատնտեսության ընդլայնման անհրաժեշտությունը», - նշել է Գևորգ Պապոյանը։

Քննարկվել են Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակին, կլիմայի փոփոխությունների հետևանքով անտառների դիմակայունության խթանմանը, հարմարվողականության ընդլայնմանը, հողերի կայուն կառավարման խթանմանը և գյուղական շրջանների կանաչ զարգացմանը վերաբերող հարցեր։

Կողմերը մտքեր են փոխանակել սննդի արդյունաբերության ոլորտում հետա

Հետևեք մեզ նաև Տելեգրամում