Տիգրան Ավինյանը ներկայացրեց երկրում մարդահամար անցկացնելու ժամկետները

Տիգրան Ավինյանը ներկայացրեց երկրում մարդահամար անցկացնելու ժամկետները

ՀՀ կառավարությունը նախատեսում է մարդահամար անցկացնել 2021 կամ 2022 թվականներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Ալեքսանյանի հարցին:

«Մարդահամարի մասով նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռ 2019-ից, բայց հնարավոր չեղավ իրականացնել հենց կորոնավիրուսի համավարակի պատճառով: 2021թ., եթե խնդիրները լուծված լինեն, կարծում եմ, որ կհասցնենք անցկացնել նաև մարդահամարը, եթե չհասցնենք, ապա դա տեղի կունենա 2022թ.-ին»,- ասաց Ավինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում