Ադրբեջանը պայմանագիր է ստորագրել կորոնավիրուսի դեմ CoronaVac չինական պատվաստանյութի 4 մլն դեղաչափ մատակարարելու մասին
Ադրբեջանը պայմանագիր է ստորագրել կորոնավիրուսի դեմ CoronaVac չինական պատվաստանյութի 4 մլն դեղաչափ մատակարարելու մասին: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օտարերկրյա լրատվամիջոցների հետ հարցազրույցում՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:
«Ինչ վերաբերում է CoronaVac պատվաստանյութին, ապա 4 մլն դեղաչափի շուրջ պայմանագիր կա, եւ արդեն ամեն օր ինձ զեկուցում են, որ շուրջ 15-20 հազար քաղաքացիներ պատվաստվում են»,- ասել է նա:
«Ամենաառաջին օրերից մենք նաեւ ռուսական կողմի հետ ենք փաստաթղթեր ստորագրել Ադրբեջան AstraZeneca պատվաստանյութի մատակարարման մասին, քանի ռուսական ընկերությունները հետխորհրդային տարածում այս պատվաստանյութի դիստրիբյուտերն են, ինչպես նաեւ «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարումների մասին: Այս պատվաստանյութերն առայժմ չենք ստացել»,- հավելել է նա:
Կարծիքներ