Եվրամիությունը պետք է գների առավելակետ սահմանի ռուսական գազի ամբողջ ներմուծման համար. ԵՀ

Եվրամիությունը պետք է գների առավելակետ սահմանի ռուսական գազի ամբողջ ներմուծման համար. ԵՀ

Եվրամիության անդամ երկրները պետք Է գների առավելակետ սահմանեն ռուսական գազի ամբողջ ներմուծման համար: Այդ մասին հայտարարել Է Էներգետիկայի եվրակոմիսար Կադրի Սիմսոնը՝ ժամանելով Բրյուսել՝ ԵՄ-ի խորհրդի արտահերթ նիստին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պատասխանը պարզ Է. մեզ անհրաժեշտ Է առավելակետ ամբողջ ռուսական գազի համար»,- ասել Է նա: Լրագրողների այն հարցին, թե ինչու Է այդպես բարդ եւ երկարատեւ տրվում ռուսական գազի գների առավելակետի սահմանման որոշումը, եվրակոմիսարը պատասխանել Է, որ դա կապված Է այն բանի հետ, որ «տարբեր անդամ պետություններ ակնկալում են տարբեր որոշումներ»: «Եվրահանձնաժողովը պետք Է ներկայացնի գաղափար, որը լայն աջակցություն ստանա: Մենք պետք Է գտնենք միջոց, որն ընդունելի լինի բոլոր անդամ պետությունների համար»,- հավելել Է Սիմսոնը:

Նա ընդգծել Է, որ գազի գների առավելակետի հարցը կքննարկվի արտահերթ նիստում:

Էներգետիկայի շուրջ ԵՄ-ի խորհրդի առաջիկա արտահերթ հանդիպումը երկրորդն Է ընթացիկ ամսում: ԵՄ-ի Էներգետիկայի նախարարները սեպտեմբերի 9-ին չեն կարողացել համաձայնեցնել ռուսական խողովակաշարային գազի գների առավելակետը, ինչից հետո Եվրահանձնաժողովին հանձնարարել են ուսումնասիրել գների սահնափակումը գազի բոլոր տեսակների համար, ներառյալ հեղուկացված բնական գազը (ՀԲԳ):

Սիմսոնի խոսքով՝ ԵՀ-ն կարեւոր Է համարում գների առավելակետ սահմանել հատկապես ռուսական գազի համար՝ Ուկրաինայում ՌԴ-ի գործողությունների պատճառով, ըստ որում Բրյուսելում վախենում են, որ ՀԲԳ-ի արժեքի սահմանափակումը «կարող Է խախտել մատակարարումների անվտանգությունը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում