ԵՄ-ն համաձայնեցրել է Ուկրաինային օգնության փաթեթը՝ հաղթահարելով Հունգարիայի առարկությունները

ԵՄ-ն համաձայնեցրել է Ուկրաինային օգնության փաթեթը՝ հաղթահարելով Հունգարիայի առարկությունները

Եվրամիության ղեկավարները փետրվարի 1-ին կայացած գագաթնաժողովի ընթացքում միաձայն համաձայնության են հասել Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության շուրջ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ի հրապարակումը։

Նախքան գագաթնաժողովի մեկնարկը ԵՄ ղեկավարները ճնշում էին գործադրում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի վրա, որը դեկտեմբերին արգելափակել էր այդ օգնության փաթեթը։

«Մենք գործարք ունենք։ Միասնականություն։ Բոլոր 27 ղեկավարները համաձայնել են Ուկրաինային ԵՄ բյուջեից լրացուցիչ 50 միլիարդ եվրոյի աջակցության փաթեթի շուրջ», - գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը X-ում։

Միշելը հավելել է, որ սրա շնորհիվ Ուկրաինան կունենա «երկարաժամկետ, կանխատեսելի ֆինանսավորում»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջունել է այս որոշումը՝ ասելով, որ դա կամրապնդի իր երկրի երկարաժամկետ տնտեսական և ֆինանսական կայունությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում