Մրցաշրջանի ավարտին Մխիթարյանը կարող է հայտնվել ազատ գործակալի կարգավիճակում
Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կարող է հայտնվել ազատ գործակալի կարգավիճակում, տեղեկացնում է Corriere dello Sport-ը:
«Ռոման» 31-ամյա Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը Լոնդոնի «Արսենալից» ձեռք է բերել 2020 թվականի ամռանը:
Մխիթարյանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս: «Ռոման» ունի պայմանագիրը 1 տարով երկարաձգելու հնարավորություն, հակառակ դեպքում հայ ֆուտբոլիստը կհայտնվի ազատ գործակալի կարգավիճակում:
Նշվում է, որ «Ռոմայի» ղեկավարությունը գոհ է ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի ազգային ընտրանու մրցելույթներից:
Կարծիքներ