ՀԱՄԱՍ-ը մահապատժի կենթարկի գերիներին
Պաղեստինցի մարտիկները մահապատժի կենթարկեն մեկ իսրայելցի պատանդի՝ ի պատասխան Գազայի հատվածում Թել Ավիվի բնակելի շենքի վրա կատարված յուրաքանչյուր հարձակման:
Այս մասին հայտարարել է ՀԱՄԱՍ-ի «Ալ-Կասամ» ջոկատների ռազմական թևի խոսնակ Աբու Ուբայդան: Հայտարարությունը հեռարձակել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:
«Այսուհետ մենք հայտարարում ենք, որ յուրաքանչյուր հարձակում խաղաղ բնակիչների և նրանց տների վրա՝ առանց նախազգուշացման, կուեննա արձագանք՝ մեր թշնամու քաղաքացիական պատանդներից մեկի մահապատժի տեսքով: Մենք կհեռարձակենք մահապատիժը աուդիո և վիդեո ձևաչափով»,- ասված է հայտարարության մեջ:
Կարծիքներ