Ավստրալիայում տրոմբոզի երկրորդ դեպքն Է հայտնաբերվել AstraZeneca պատվաստելուց հետո

Ավստրալիայում տրոմբոզի երկրորդ դեպքն Է հայտնաբերվել AstraZeneca պատվաստելուց հետո

Ավստրալիայում տրոմբոզի երկրորդ դեպքն են գրանցել կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության պատրաստուկով պատվաստվելուց հետո: Այդ մասին հաղորդել Է ABC հեռուստաալիքը: Տրոմբների առաջացումը հայտնաբերել են 40-ից բարձր տարիքի կնոջ մոտ, նա գտնվում Է հիվանդանոցում՝ կայուն վիճակում:

Փորձագետները պարզել են, որ Ավստրալիայում գրանցված դեպքը նման Է Եվրոպայում եւ Մեծ Բրիտանիայում AstraZeneca պատվաստելուց հետո տրոմբոզի դեպքերին: Բժիշկներն ընդունում են, որ տրոմբների առաջացումը, հավանաբար, կարող Է կապված լինել կորոնավիրուսի դեմ պատվաստման հետ, բայց շարունակում են համառորեն պնդել, որ տրոմբոզի ռիսկը բավականին ցածր Է: Ավելի վաղ ավստրալական կարգավորիչը երկրի մինչեւ 50 տարեկան բնակիչներին հանձնարարել Էր կորոնավիրուսի դեմ պատվաստվել Pfizer-ի մշակած պատրաստուկով, այլ ոչ թե AstraZeneca դեղագործական ընկերության պատվաստանյութով:

Ավստրալիայի կառավարությունը որոշում Է ընդունել՝ երկրի քաղաքացիներին հանձնարարել պատվաստվել Pfizer-ի պատրաստուկով AstraZeneca պատվաստանյութ ստացած անձանց մոտ տրոմբների առաջացման ռիսկերի ֆոնին: Ավստրալիայում տրոմբների առաջացման առաջին դեպքը AstraZeneca պատվաստանյութ ստանալուց հետո գրանցվել Է ապրիլի սկզբին: Տուժածը 44-ամյա տղամարդ Էր՝ Մելբուռն քաղաքից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում