Բայդենի շանը կուղարկեն վերադաստիարակության
Մեյջորը՝ ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենի ընտանիքին պատկանող շներից կրտսերը, որն ապրում է Սպիտակ տանը մեկ այլ հովվաշան՝ Չեմպի հետ, կուղարկվի վերադաստիարակման: Այս մասին հայտարարել է առաջին տիկին Ջիլ Բայդենի մամուլի քարտուղարը, փոխանցում է NBC-ն:
Լրացուցիչ վերապատրաստման վերաբերյալ որոշումը կայացվել է վերջին շաբաթների ընթացքում Սպիտակ տան աշխատակիցներին կծելու երկու դեպքից հետո: Շան հարձակումից տուժածներից մեկը հատուկ ծառայությունների ներկայացուցիչ է:
«Մասնավոր մարզումները տեղի կունենան Վաշինգտոնում՝ Կոլումբիայի շրջանում, և սպասվում է, որ կտևեն մի քանի շաբաթ»,-ասել է առաջին տիկնոջ քարտուղարը։
Կարծիքներ