Հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներ

Հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներ

ԶՈՒ հակաօդային պաշտպանության կենտրոնական ենթակայության N զորամասի հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:

Ստորաբաժանումները բացազատել են հակաօդային պաշտպանության միջոցներն ու բերել մարտական վիճակի։

Ուսումնամարտական առաջադրանքների կատարման ընթացքում ստուգվել են անձնակազմի պատրաստության մակարդակը, նշանակետերի արտապատկերման, բաշխման մասնագիտական հմտությունները և թիրախների պայմանական խոցման կարողությունները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում