Իտալիայի հայ համայնքին աջակցելու էին եկել նաև իտալացիներ՝ նրանց թվում նաև Իտալիայի և Եվրոպական պառլամենտի շուրջ 40 խորհրդարանականներ

Իտալիայի հայ համայնքին աջակցելու էին եկել նաև իտալացիներ՝ նրանց թվում նաև Իտալիայի և Եվրոպական պառլամենտի շուրջ 40 խորհրդարանականներ

Մի քանի օր առաջ Հռոմում՝ Լեռնային Ղարաբաղին և հայ ժողովրդին աջակցող ցույցի խորհուրդներից մեկը Իտալիայի Սահմանադրության 11-րդ՝ «Իտալիան մերժում է պատերազմը» հոդվածն էր։

Իտալիայի հայ համայնքին (կեցցե՛ք, որ այս պահին էլ շարունակում եք իտալական տարբեր քաղաքներում հավաքներ անցկացնել) աջակցելու էին եկել նաև իտալացիներ՝ նրանց թվում նաև Իտալիայի և Եվրոպական պառլամենտի շուրջ 40 խորհրդարանականներ, որոնցից 13-ը ելույթ ունեցան և հանձն առան մեզ հետ պայքարել, որ ազատությունը, ժողովրդավարությունը և խաղաղությունը հաղթեն ահաբեկչությանը, բռնությանը և բռնատիրությանը:

Ցանկանում եմ, որ դուք, սիրելի քաղաքացիներ, իմանաք, որ մեր ձայները լսելի են։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել այս մարդկանց՝ ասելով, որ նրանց ձայներն էլ մեզ են լսելի և մենք միասին կլռեցնենք պատերազմը։

ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում