Կրթության չափորոշիչների թեման՝ թեժ քննարկման փուլում. Ինչպես կարձագանքի ԿԳՍՄՆ-ն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կրթության չափորոշիչների թեման շարունակում է իշխանության ներսում թեժ քննարկման առիթ հանդիսանալ: Մեր տեղեկություններով՝ կրթության ոլորտի մասնագետները ներքին քննարկումների, բանավեճերի մեջ են: Սակայն հետաքրքիր է, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամները՝ նախագահ Մխիթար Հայրապետյանի եւ Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ, շարունակում են ձեռնպահ մնալ մտքեր արտահայտելուց, հարցազրույցներ տալուց, սակայն դեմ են արտահայտվում ներքին քննարկումների ժամանակ:
Կրթության ոլորտի ներկայացուցիչները կարծիք են հայտնում, թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը պետք է ի վերջո վերանայի այդ չափորոշիչներից շատերը՝ հաշվի առնելով առկա անհանդուրժողականությունն ու քննադատությունը, եւ հիմա շատերն են սպասում՝ հասկանալու համար, թե ինչ տեսք կունենան նոր դասագրքերը եւ դպրոցում մատուցվող ուսումնական ծրագիրը: Ընդ որում, կրթության ոլորտի ներկայացուցիչները նախարարության առջեւ պահանջ են դրել փոփոխություններ կատարելու առումով, քանի որ վստահ են՝ հետագայում խնդիրներ կլինեն»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում
Կարծիքներ