Հակառակորդը 2 անգամ Շուշիի շրջանում խախտել է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ

Հակառակորդը 2 անգամ Շուշիի շրջանում խախտել է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Երեսուն դիտակետում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի պահպանմանը։

Շուշիի շրջանում հրադադարի խախտման երկու դեպք է գրանցվել. զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։

Պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում