Ադրբեջանը երկրի երեսից ոչնչացրել է Հայրենականում զոհվածների հուշարձանը․ Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Թվիթեր»-ի իրմիկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից օկուպացված Բերձորում Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի ոչնչացմանը:
«Հետաքրքիր է՝ զոհերի հուշարձանի քանդմանը արձագանք կլինի՞, ռեպորտաժներ կլինե՞ն, թե բավարարվենք կողմերին զսպվածություն ցուցաբերելու սովորական կոչով։
Երկակի ստանդարտներ․․․իսկ հետո զարմացած դեմքով՝ «ինչ, որտեղ է տեղի ունեցել»,- գրել է ԱԺ խոսնակը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցիները Բերձորում հողին են հավասարեցրել քաղաքի կենտրոնում՝ բլրի վրա գտնվող, դեռևս խորհրդային տարիներին կառուցված 1941-45թթ. Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը։
Հուշահամալիրի երեք պատերին հերոսների անուններն է փորագրված եղել: Փառքի հուշահամալիրը ընդգրկում էր երեք խաչքար: Մեկը նվիրված էր «Հատուկ գնդին», մյուսը՝ Շուշիի ազատագրման համար նահատակված հայորդիներին և երրորդը՝ Վազգեն Սարգսյանին:
Կարծիքներ