NASA-ի ուղղաթիռը հաջողությամբ կատարել է իր առաջին թռիչքը Մարսի վրա
Ingenuity անօդաչու ուղղաթիռը, որը Մարս է ժամանել Perseverance մարսագնացի հետ, երկուշաբթի իր առաջին փորձնական թռիչքն է կատարել Կարմիր մոլորակի վրա, հաղորդում է NASA-ն:
Առաջին թռիչքի բարձրությունը, որը տևել է 20 վայրկյան, մոտ 3 մետր էր: Perseverance-ը անօդաչու թռչող ուղղաթիռի կողմից ստացված պատկերներն ու տվյալները փոխանցել է Երկիր: Հետագա թռիչքների ընթացքում նախատեսվում է ուղղաթիռի բարձրությունը հասցնել 5 մետրի, տեղեկացնում է BBC-ն:
Երկու տեսախցիկով Ingenuity-ն կարող է 20-30 վայրկյան սավառնել օդում` տարածքը լուսանկարելու համար: Սարքը կաշխատի 31 օր:
Perseverance մարսագնացը Ingenuity ուղղաթիռով Կարմիր մոլորակի վրա վայրէջք է կատարել փետրվարի 18-ին: Perseverance-ը ամերիկյան հինգերորդ մարսագնացն է, որը NASA-ն ուղարկել է Կարմիր մոլորակն ուսումնասիրելու:
Կարծիքներ