Բայդենի օգնականը Եվրահանձնաժողովի ներկայացուցչի հետ քննարկել է Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցները

Բայդենի օգնականը Եվրահանձնաժողովի ներկայացուցչի հետ քննարկել է Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցները

 ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը Եվրահանձնաժողովի նախագահի գրասենյակի ղեկավար Բյորն Զայբերտի հետ տեսահոլովակի միջոցով քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և իրավիճակի սրման դեպքում Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցները։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Նրանք համաձայնության են եկել պոտենցիալ անդրատլանտյան պատասխանի մանրամասների շուրջ, ներառյալ ֆինանսական պատժամիջոցները և արտահանման վերահսկողությունը», - ասվում է հայտարարության մեջ: Հանդիպումը տեղի է ունեցել հինգշաբթի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում