ՌԴ շարունակական հումանիտար աջակցությունը մեծապես թեթևացնում է մեր քաղաքացիների սոցիալական առաջնահերթ խնդիրները. Արայիկ Հարությունյան
Հարգելի ՛ հայրենակիցներ
Ինչպես երեկ հաղորդվել է, Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին անհատույց 10 մլն եվրո գումար է տրամադրել՝ ՀՀ տարածքում գտնվող բռնի տեղահանված արցախցիների համար իրականացվող անհատական ֆինանսական օժանդակության միջոցառումների համաֆինանսավորման նպատակով: Ի լրումն ողջ հայության և ՀՀ ու ԱՀ կառավարությունների հսկայական ջանքերի՝ ՌԴ շարունակական հումանիտար աջակցությունը մեծապես թեթևացնում է մեր քաղաքացիների բազմաթիվ սոցիալական առաջնահերթ խնդիրները: Ե՛վ այդ կարևոր ֆինանսական աջակցության, և՛, ընդհանրապես, Արցախում իրականացվող հումանիտար լայնածավալ ծրագրերի ու խաղաղապահ առաքելության համար, մեկ անգամ ևս արցախահայության անունից իմ երախտագիտությունն եմ հայտնում ՌԴ իշխանություններին և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Առիթից օգտվելով՝ իմ շնորհակալական խոսքն եմ հղում նաև մեզ աջակցության ձեռք մեկնած բոլոր երկրներին ու կազմակերպություններին: Դե իսկ հայության անվերապահ աջակցության մասին բազմիցս խոսել եմ և իմ երախտագիտությունն ու հպարտությունը հայտնել մեր համազգային համախմբման առթիվ: Արցախը երբեք չի մոռանա: Աստծո զորավոր Օրհնությունը թող անպակաս լինի բոլորիցդ, իսկ գալիք տարին՝ զերծ նոր արհավիրքներից:
Уважаемые соотечественники!
Как уже было объявлено вчера, Российская Федерация на безвозмездной основе предоставила Армении сумму в размере 10 млн. евро с целью софинансирования мер по индивидуальный финансовой помощи находящимся на территории Республики Армения принудительно выселенным арцахцам.
В дополнение к колоссальным усилиям всего армянства и правительств Республики Армения и Республики Арцах, постоянная гуманитарная поддержка Российской Федерации сильно облегчает множество социальных проблем наших граждан. Как за значительную финансовую помощь, так и за реализуемые в Арцахе всеобъемлющие программы и миротворческую миссию в целом, хочу от имени арцахского армянства и от себя лично вновь выразить благодарность властям Российской Федерации и лично Владимиру Путину.
Пользуясь случаем, хочу также направить слова благодарности всем странам и организациям, протянувшим нам руку помощи. А о безоговорочной поддержке армянства я уже говорил много раз и выражал свою признательность и гордость за нашу общенациональную консолидацию. Арцах этого никогда не забудет. Пусть благословение Всемогущего Бога всегда будет со всеми вами, а наступающий год не принесет нам новых бедствий.
Արայիկ Հարությունյան
Կարծիքներ