Զելենսկին կայցելի Թուրքիա և կհանդիպի Էրդողանի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վաղը՝ ապրիլի 10-ին, կայցելի Թուրքիա և կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարությանը հղումով գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Թուրք-ուկրաինական բարձրագույն մակարդակի համագործակցության խորհրդի 9-րդ նիստը, որը վարելու են երկու երկրների նախագահներ Էրդողանը և Զելենսկին, տեղի կունենա ապրիլի 10-ին՝ Ստամբուլում»,- հայտնել է Թուրքիայի նախագահի վարչակազմը:
Նշվում է`«կքննարկվեն երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր և դրանց ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը»:
«Խաղաղության և կայունության պահպանման ընդհանուր ըմբռնումից ելնելով՝ օրակարգում կլինեն տարածաշրջանային և միջազգային այլ հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ