Հովհաննես Բաչկովը նոկաուտի է ենթարկել թուրք բռնցքամարտիկին
Բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Հայաստանի հավաքականի ավագ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած երկրորդ մենամարտում հաղթանակ է տարել ազգությամբ թուրք, Ուկրաինան ներկայացնող Բինալի Շախմանդարովի նկատմամբ։
Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի MTKFightNight երեկոյի ընթացքում Բաչկովը մրցակցին նոկաուտի է ենթարկել առաջին ռաունդում։
Գյումրեցի բռնցքամարտիկն առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել էր 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Դուբայում տեղի ունեցած Rotunda Rumble IV երեկոյի ընթացքում, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր վենեսուելացի Սամուել Գոնսալեսին:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսին Բաչկովը 3 տարվա պայմանագիր էր կնքել MTK Global մենեջերական ընկերության հետ: Ըստ պայմանագրի՝ պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալուն զուգահեռ, Եվրոպայի կրկնակի չեմպիոնը կնախապատրաստվի նաև Տոկիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին։
Կարծիքներ