Բայդենը տիկնոջ 70-ամյա հոբելյանը նշել է լողափին

Բայդենը տիկնոջ 70-ամյա հոբելյանը նշել է լողափին

Հունիսի 3-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կնոջ՝ Ջիլի ծննդյան 70-ամյակը նշել է Դելավեր նահանգում՝ լողափին։ Նրանք Դելավեր էին ուղևորվել չորեքշաբթի։

Ջո և Ջիլ Բայդենները Գաղտնի ծառայության աշխատակիցների հսկողության ներքո հեծանիվ են քշել լողափին մոտ գտնվող այգում։ Բայդենը չի պատասխանել այն հարցին, թե ինչ է նվիրել տիկնոջը։

CNN-ի հաղորդմամբ՝ նախագահական զույգը կանգ է առել ափամերձ գոտում գտնվող տանը, որը ձեռք էր բերել դեռևս 2017 թվականին, 2․7 մլն դոլարով։ Սպասվում է, որ զույգն այսօր կվերադառնա Սպիտակ տուն և հանգստյան օրերը կանցկացնի Վաշինգտոնում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում