Պուտինը ևս մեկ անգամ շնորհավորել է Էրդողանին՝ զանգահարելով նրան
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ռուսաստանի ղեկավարը շնորհավորել է Էրդողանին՝ հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Պուտինը նաև նշել է իր մեծ ներդրումը երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում։
«Թուրք ժողովրդի ցուցաբերած աջակցությունն իր առաջնորդին լրացուցիչ հեռանկարներ է բացում տարբեր ոլորտներում գործնական երկկողմ համագործակցության ընդլայնման համար»,- ասվում է Կրեմլի հայտարարության մեջ։
Զրույցի ընթացքում Էրդողանը հաստատել է, որ ինքը պատրաստ է «հետագա համատեղ աշխատանքին ընթացիկ ողջ օրակարգի շուրջ»։ Կողմերը պայմանավորվել են շարունակել անձնական շփումները։
Ավելի վաղ՝ մայիսի 29-ին, Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ապագայում կարող է տեղի ունենալ Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների անձնական հանդիպում, «սակայն մինչ այժմ հստակ պայմանավորվածություններ չկան»։
Ավելի վաղ Պուտինը հեռագրով շնորհավորել էր Էրդողանին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Կարծիքներ