NASA-ն պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Վեներայի հետազոտման ծրագրերը

NASA-ն պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել  Վեներայի հետազոտման ծրագրերը

Ամերիկյան NASA-ն պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Վեներա մոլորակի հետազոտման հետագա ծրագրերը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է NASA-ի ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին ամերիկացի և ռուս գիտնականները քննարկումներ են ունեցել մոլորակային ուսումնասիրությունների հետաքրքրության հիմնական ոլորտներն առանձնացնելու վերաբերյալ: Առաջիկա տարիներին երկու նոր առաքելություն Վեներա ուղարկելու մասին որոշումը, նրա խոսքով, ազդարարում է մոլորակի ուսումնասիրման նոր դարաշրջան, որտեղ ռուսական ու ամերիկյան կողմերն ունեն ընդհանուր շահեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում