Արիաներ լավագույն օպերաներից. Սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա գալա- համերգով

Արիաներ լավագույն օպերաներից. Սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա գալա- համերգով

Օպերա-գալա համերգի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, համագործակցելով հրաշալի մենակատարների հետ, կներկայացնի արիաներ սիրված օպերաներից:

Համերգային երեկոն տեղի կունենա ապրիլի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Կհնչեն Օթելլոյի և Դեզդեմոնայի զուգերգը Ջուզեպպե Վերդիի «Օթելլո» օպերայից‚ Յագոյի արիան «Օթելլո» օպերայից‚ Մանտուան դուքսի արիան Վերդիի «Ռիգոլետտո» օպերայից‚ Մադամ Բաթերֆլայի արիան Ջակոմո Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայից‚ արքայադուստր դե Բույոնի արիան Ֆրանչեսկո Չիլեայի «Ադրիանա Լեկուվրոր» oպերայից‚ Լեոնորայի արիան Ջուզեպպե Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերայից և այլն։

Մենակատարներն են սոպրանոներ Անահիտ Մխիթարյանը, Ջուլիանա Գրիգորյանը, Աննա Այվազյանը, մեցցո-սոպրանոներ Սոֆիա Թումանյանը, Բելլա Ամարյանը‚ տենորներ Հովհաննես Այվազյանը, Լիպարիտ Ավետիսյանը, բարիտոն Գևորգ Հակոբյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում