Ճապոնական խոշորագույն բանկերը կասեցրել են Սբերբանկի հետ դոլարով գործարքները

Ճապոնական խոշորագույն բանկերը կասեցրել են Սբերբանկի հետ դոլարով գործարքները

Ճապոնական խոշորագույն Mitsubishi UFJ, Sumitomo Mitsui եւ Mizuho բանկերը մարտի 26-ից դոլարով գործարքներ չեն իրականացնում ռուսական Սբերբանկի հետ՝ պայմանավորված ԱՄՆ պատժամիջոցներով, հաղորդում է «Коммерсантъ»-ը՝ Kyodo-ի վրա հղումով։  

Ակնկալվում է, որ Ճապոնիայի մնացած բանկերը նմանատիպ որոշումներ կկայացնեն։ 

ԱՄՆ-ն Սբերբանկն ավելացրել է CAPTA-ի ցուցակում։ Արդյունքում՝ մարտի 26-ից ԱՄՆ բանկերին կարգադրվել է արգելափակել բանկի թղթակցային հաշիվները։ Առանց OFAC-ի հատուկ թույլտվության ամերիկյան ֆինանսական հաստատությունները չեն կարողանա բացել եւ վարել Սբերբանկի եւ դուստր ձեռնարկությունների թղթակցային հաշիվներ, ինչպես նաեւ ընդունել գործարքներ։ 
 

Հիշեցնենք, որ պատժամիջոցները սահմանվել են ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության, որը շարունակվում է փետրվարի 24-ից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում