«Բավարիայի» 2 ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով

«Բավարիայի» 2 ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպաններ, 25-ամյա գերմանացի Լեոն Գորեցկան ու 32-ամյա իսպանացի Խավի Մարտինեսը վարակվել են կորոնավիրուսով։ Այդ մասին հայտնել է թիմի գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։

«Լեոնն ու Խավին վարակվել են եւ ինքնամեկուսացել են։ Նրանք երկու շաբաթ չեն օգնի մեր թիմին։ Վատ է, որ նրանք միաժամանակ դրական թեստ հանձնեցին»,- Ֆլիկի խոսքը մեջբերում է Bild-ը։

Գերմանիայի առաջնության 18 խաղից հետո «Բավարիան» 42 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Գորեցկան այս մրցաշրջանում մասնակցել է 20 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Մարտինեսը 18 խաղում խփել է 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում