Օսթինում երեք մարդ Է զոհվել գնդակոծության հետեւանքով

Օսթինում երեք մարդ Է զոհվել գնդակոծության հետեւանքով

 

Օսթինում (Տեխասի նահանգ) ապրիլի 18-ի ցերեկը երեք մարդ Է զոհվել գնդակոծության հետեւանքով: Այդ մասին հաղորդել Է CBS հեռուստաալիքը:

Օսթինի ոստիկանությունը հրապարակել Է զոհերի անունները, որոնցից երկուսը, նրանց խոսքով, եղել Է լատինամերիկացի, իսկ մեկը՝ սեւամոթ տղամարդ: Նրանք Twitter-ում հայտարարել են, որ միջադեպը «ոչ մի վտանգ չի ներկայացնում լայն հասարակայնության համար»:

Օսթինի ոստիկանության պետի օգնական Ջո Չաքոնն ապրիլի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնել Է, որ ոստիկանությունը գնդակոծության մասին զանգին արձագանքել Է առավոտյան ժամը 11:45-ին եւ հայտնաբերել երկու վիրավոր կանանց ու մեկ տղամարդու, որոնք ավելի ուշ մահացել են:

Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարել Է, որ կասկածյալը Սթիվեն Նիկոլաս Բրոդերիք անունով սեւամորթ տղամարդ Է: Ոստիկանության սպաները երկյուղում են, որ նա զինված Է եւ կարող Է պատանդներ վերցնել:

Օսթինի ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ջոզեֆ Չախանը լրագրողներին պատմել Է, որ Բրոդերիքն ավելի վաղ խուզարկու Է եղել Թրեւիսի օկրուգի շերիֆի գրասենյակում: Նրա որոնումները շարունակվում են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում