Արայիկ Հարությունյանն այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդես կգա ուղերձով
Հունիսի 21-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված բազմաթիվ քաղաքացիներ պահանջել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
Հավաքը, որի մասին հայտարարվել էր ֆեյսբուքյան տիրույթում, նախաձեռնվել է, երբ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ ԱԺ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Քիչ առաջ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հաշվի առնելով այս օրերին Արցախում ձևավորված ներքաղաքական լարվածությունը և վերջին ամիսներին կուտակված հարցերը՝ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդես կգամ ուղերձով:
Բոլորին հրավիրում եմ ներկա գտնվել այսօրվա հանրահավաքին. ելույթս կսկսեմ ժամը 18:00-ին: Պատրաստվում եմ բաց ու անկեղծ խոսել բոլոր հիմնական խնդիրների ու լուծումների մասին՝ պատերազմից մինչև ներկա անվտանգային ու սոցիալ-տնտեսական իրավիճակ, ՀՀ իշխանությունների հետ հարաբերություններից մինչև ներքաղաքական զարգացումներ:
Ցավում եմ, որ այս հեղհեղուկ իրավիճակում ողջախոհությունը լքում է շատերին՝ առանց ընկալելու իրավիճակի լրջությունը Արցախի ապագայի համար: Անկախ իմ հանդեպ ոմանց վերաբերմունքից՝ ես այս ծանր իրավիճակում պատասխանատվություն եմ կրում Արցախի բոլոր քաղաքացիների համար:
Սպասում եմ բոլորիդ…»։
Կարծիքներ