Ծիծեռնակաբերդի խճուղու մայթեզրի մոտ 30 մետր հատվածը փլուզվել է

Ծիծեռնակաբերդի խճուղու մայթեզրի մոտ 30 մետր հատվածը փլուզվել է

Օգոսոտսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ծիծեռանակաբերդի խճուղում նոր կառուցված կամրջի հարևանությամբ ճանապարհի մոտ 30 մետր հատվածում փլուզում է տեղի ունեցել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։

Պարզվել է, որ փլուզվել է մայթեզրը, որի հարևանությամբ շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Փրկարարաները սահմանազատել են տարածքը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ փլուզման հետևանքով տուժածներ չկան։ Այս պահին էլ պարեկները նշված հատվածում շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում