ԼՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից հերքում են լրատվամիջոցներից մեկում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ ԼՀԿ-ն հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ:
«Խորհուրդ եմ տալիս 1in.am-ին արագ հեռացնել կամ հերքել այս կեղտոտ ապատեղեկատվությունը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Իսկ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարոյական և մարդկային տարրական նորմերից զուրկ մեկը տեղեկություններ է տարածել առ այն, որ «Լուսավոր Հայաստան»-ը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ:
Տեղեկացնում եմ, որ ԼՀԿ բոլոր հանդիպումները թափանցիկ են հրապարակային և միշտ լուսաբանվող: Մի տրվեք անբարոյական ստեր տարածող քստմնելի արշավին: Հուսով եմ, որ իրեն հարգող ոչ մի ԶԼՄ չի արտատպի այս նյութը: Առողջ եղեք»:
Կարծիքներ