Apple կապիտալիզացիան նոր ռեկորդ է սահմանել՝ մոտենալով 3 տրիլիոն դոլարի

Apple կապիտալիզացիան նոր ռեկորդ է սահմանել՝ մոտենալով 3 տրիլիոն դոլարի

Ամերիկյան Apple ընկերության արժեթղթերը NASDAQ առևտրային բորսայում կայացած աճուրդի ժամանակ թանկացել են 0,95 տոկոսով՝ նոր պատմական ռեկորդ գրանցելով և հասնելով 176,75 դոլարի մեկ արժեթղթի դիմաց:

Ինչպես հաղորդում է РБК-ն, ընկերության կապիտալիզացիան հասել է 2,9 տրիլիոն դոլարի: Ավելի ուշ աճը դանդաղել է 0,05 տոկոսով, իսկ մեկ արժեթղթի գինը կազմել է 175,17 դոլար:

Այս տարի Apple-ի արժեթղթերը թանկացել են մոտ 35 տոկոսով, մինչդեռ 2020 թվականին թանկացել էին 80 տոկսով:

Morgan Stanley-ի վերլուծաբաններն Apple-ի արժեթղթերը 2022 թվականի ներդրումային գաղափար են անվանել: Փորձագետները կարծում են, որ ընկերության արժեթղթերը դեռևս զգալիորեն թերագնահատվում են և մեկ տարում կարող են թանկանալ 14 տոկոսով:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում