ՌԴ-ում սպանվել է պատգամավոր Կոլոդիչը

ՌԴ-ում սպանվել է պատգամավոր Կոլոդիչը

Ռուսաստանի Դաշնությունում պատգամավոր է սպանվել: «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից 58-ամյա պատգամավոր Ալեքսանդր Կոլոդիչի դին հայտնաբերվել է Նոր Մոսկվայի առանձնատան նկուղում՝ բռնի մահվան նախանշաններով։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ Կոլոդիչ ընտանիքի վրա հարձակում գործելու կասկածանքով արդեն բերման է ենթարկվել առանձնատան 39-ամյա բանվորը։ Առաջիկայում պատրաստվում են նրան մեղադրանք առաջադրել, գրում է «112» տելեգրամ-ալիքը։ Հայտնի է, որ տղամարդը նրանց օգնել է այգեգործական աշխատանքներում:

Իրավապահները հայտնաբերել են նաև Կոլոդիչի 55-ամյա կնոջը՝ անգիտակից վիճակում։ Կինը հոսպիտալացվել է դանակի բազմաթիվ վնասվածքներով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում