Գույքահարկի ի՞նչ փոփոխություններ են սպավում առաջիկայում
ԱԺ-ն շարունակում է աշխատանքը: Նիստի ընթացքում պատգամավորների հարցերին պատասխանեց նաեւ ֆինանսների փոխնախարար Արման Պողոյանը: ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանին մասնավորապես հետաքրքրում էր, թե այս պահին գույքահարկի բազայում մոտավորապես 400.000-ի գույք է ընդգրկված, իսկ ռեֆորմը ընդունելու պարագայում գույքահարկով հարկվելու է մոտավորապես 1.5 անգամ ավելի շատ գույք եւ բազան դառնալու է մոտավորապես 1 մլն գույք:
«Քանի որ այդ գույքերի արժեքները փոքր են եւ ՏԻՄ-երից հավելյալ ռեսուրս են պահանջելու՝ մարդկային, տեխնիկական եւ կազմակերպչական, ուզում եմ հասկանալ՝ կա արդյոք հաշվարկ ռեֆորմը ինչ ծախս է իրենից ենթադրելու, եւ ՏԻՄ-երը պատրա՞ստ են դրան, թե՞ ոչ»,-հետաքրքրվեց պատգամավորը:
Հարցին ի պատասխան՝ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը պատասխանեց.
«Գործող կարգավորումների համաձայն՝ չհարկվող շեմից ներքեւ գտնվող գույքային միավորների թվաքանակը բնակարանների պարագայում շուրջ 275.000 է, անհատական բնակելիների պարագայում շուրջ 285.000, այլ գույքային միավորների մասով այդ խնդիրն արդիական չէ, ինչո՞ւ, որովհետեւ նրանց համար չհարկվող շեմ չի կիրառվում: Ձեր հարցադրումը վերաբերում է նրան, որ առաջարկվող փոփոխությունները կատարելուց հետո նշված թվաքանակով գույքային միավորները կհամարվեն գույքային հարկման օբյեկտ եւ գույքային հարկը հավաքագրելու համար պետք է իրականացվի որոշակի վարչարարություն։ Այո այդ հարցը քննարկված է, ռեսուրսը գնահատված է այն իմաստով, որ այստեղ վարչարարությունը ենթադրում է պարզապես հարկի հաշվարկման համար ելակետային տվյալների փոխանցում։ Համայնքները, որոնք ունեն կադաստրի կոմիտե ու միասնական նորմերով աշխատող ծրագրային համակարգ, կարծում եմ, այդ տեղերերում լրացուցիչ խնդիրներ չեն ծագելու»:
Կարծիքներ